ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Շակալը մնում է շակալ

Շակալը մնում է շակալ
09.07.2025 | 15:09

Մինչ օրվա իշխանությունը պատրաստվում է «ազատագրել» Վեհարանը, ԵՊՀ-ն մտավ իրեն հատկացված դերի մեջ և սկսեց հակաքրիստոնեական քարոզը:

Ուրեմն, երեկ Փաշինյան Նիկոլը հայտարարեց, որ «անձամբ է առաջնորդելու Վեհարանի ազատագրումը»: Հայտարարությունից անմիջապես հետո ԵՊՀ-ն, իհարկե, «շա՜տ պատահական», իր խոսափողը տրամադրեց մի «հեթանոսամետ» պրոֆեսորի, որն ասաց. «Քրիստոնեությունը Հայաստանում տարածվեց հեթանոսական հզոր մշակույթի ավերմամբ: Ավերվեցին հեթանոսական տաճարները, արխիվները, որոնց մասին պատառիկներ է պատմում Մովսես Խորենացին: Այդ մասին կան վկայություններ նաև հռոմեական աղբյուրներում»:

Ավելին` ԵՊՀ-ի «հեթանոսամետ» պրոֆեսորն ասելով, որ հայոց այբուբենը կար դեռ հեթանոսական շրջանում, իսկ «Մաշտոցը հորինել է պակասող տառերը՝ ամբողջացնելով գտնված հայոց այբուբենը», Սուրբ Մեսրոպ Մաշտոցին, ըստ էության, գրագող անվանեց:

Մեծ հաշվով, այս պատմության բացասական հերոսն ամենևին էլ «հեթանոսամետ» պրոֆեսորը չէ:

Համոզված եմ` վերջինս տասնյակ տարիներ նույն կարծիքին է եղել:

Խնդիրն այլ է:

Ինչու՞ ԵՊՀ-ն այդ մարդուն խոսափող տրամադրեց հենց երեկ` Փաշինյան Նիկոլի Վեհարանն «ազատագրելու» կոչից անմիջապես հետո:

Ի՞նչ ասեմ:

ԵՊՀ-ն վեհի՞:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2450

Մեկնաբանություններ